Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
Կուրցը կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա այս մասին հայտարարել է գերմանական Welt am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում:
Նա Եվրամիությանը Թուրքիայի հետ բանակցություններում մեծագույն վճռականության կոչ է արել: «Ավելին՝ ես կողմ եմ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմանը»,- հայտարարել է նա:
«Եվրամիությունն, ի վերջո, պետք է Թուրքիայի հարցում հստակ դիրքորոշում մշակի: Անդամակցության վերաբերյալ բանակցությունների փոխարեն պետք է հարեւանության հստակ քաղաքականության ձգտել»,- հայտարարել է նա:
Նա ողջունել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությունը, որը հանդես է եկել ԵՄ-ի համար Թուրքիայի տեղի եւ նրա նկատմամբ վերաբերմունքի գնահատականով:
Նշենք, որ դեռեւս մի քանի շաբաթ առաջ Գաբրիելն իր ավստիացի գործընկերոջը կշտամբել էր պոպուլիզմի համար:
Ձերբակալությունները, այդ թվում՝ իրավապաշտպան Պետեր Շթեյդթների եւ լրագրող Դենիզ Յուջելի (երկուսն էլ Գերմանիայի քաղաքացի են), կամայական էին եւ անչափ վիճահարույց, հայտարարել է նա:
«Իմ կարծիքով՝ Թուրքիան նման արարքներով է՛լ ավելի ուժգին է Եվրոպայից հեռանում»,- հայտարարել է նա: