Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստվում է Իսրայելում փակել «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ բռնության հրահրման պատճառով։
Նեթանյահուն պատրաստվում է Իսրայելում փակել «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փոխանցում է France Presse գործակալությունը։
««Ալ-Ջազիրան» շարունակում է բռնություն հրահրել Տաճարի լեռան մոտ»,-գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ բազմիցս դիմել է իրավապահներին՝ կոչ անելով փակել հեռուստաալիքի գրասենյակը Երուսաղեմում։ «Եթե դա հնարավոր չէ իրավաբանական մեկնաբանության պատճառով, ես կապահովեմ անհրաժեշտ օրենսդրություն՝ «Ալ-Ջազիրային» վտարելու համար»,-գրել է նա։