Շոտլանդիայի էկոնոմիկայի նախարար Քիթ Բրաունը դիմել է Բրիտանայի նախարարների կաբինետին՝ խնդրելով ապահովել շոտլանդական վիսկիի արտահանման պաշտպանությունը Brexit-ից հետո։
Շոտլանդիայի իշխանությունները պահանջում են Brexit-ից հետո պաշտպանել վիսկիի արտահանումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա պահանջել է պարզել, արդյոք այդ հարցը եղել է բանակցությունների մի մասը՝ ԱՄՆ Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարի այցի ընթացքում, հայտնում է TJ-ը։
Բրաունը նշել է, որ անհնար է համարում գործարքների կնքումը, որոնք «սպառնում են շոտլանդական արտադրանքի արժեքին ու վարկանիշին» ու շեշտել է, որ ԵՄ ընթացիկ նորմատիվային պահանջները պետք է երաշխավորվեն ԵՄ-ից Լոնդոնի դուրս գալուց հետո։
Շոտլանդիայում, հավելեց նախարարը, վիսկիի արտադրությունը ապահովում է աշխատանքով մոտ 20 հազար մարդու։