Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 110-րդ կիլոմետրին՝ Կանոբի գյուղի մոտ, հուլիսի 31-ին 150 խմ ծավալով սողանք էր տեղի ունեցել: Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ տրանսպորտի երթևեկությունը երեկ միակողմանի վերականգնվել էր: