Արտաքին գործերի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել ԱԳՆ համակարգում հատուկ նպատակով բանկային հաշիվներ բացելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծ:
Զինծառայողներին պատճառված վնասների հատուցման հիմնադրամին նվիրատվություններն ապահովելու նպատակով ԱԳՆ-ն բացում է հաշիվներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 3-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման՝ բանկային հաշիվներ բացելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ստեղծվել է հատուցման հիմնադրամ, որին հատկացումները կատարվելու են ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր սկզբունքներով: Իսկ մեր հայրենակիցների կողմից կամավոր սկզբունքով վճարումը (նվիրատվությունը) ապահով և վստահելի միջազգային էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի միջոցով (օրինակ՝ PayPal) կատարելու համար՝ անհրաժեշտ է մի քանի պետությունում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների անունով բացել բանկային հաշիվներ: