ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերություներն օրենսդրական դաշտ են տեղափոխվել:
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն այլ հարթություն են տեղափոխվել. փորձագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Փորձագետի կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը նեղացրել է ակտիվորեն մանեւրելու՝ ԱՄՆ-ի հնարավորությունները: «Դա Սպիտակ տան եւ Կոնգրեսի ներսում քաղաքական լուրջ հակասությունների արդյունք է»,- պարզաբանեց Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ ամերիկյան քաղաքական համակարգն այնքան բարդ է, որ այս գործոնը կարող է բացասաբար անդրադառնալ նրա արտաքին քաղաքականության վրա, հատկապես այն հարցերի, որոնք վերաբերում են Կրեմլին: Միաժամանակ, քաղաքագետի կարծիքով, լուրջ խնդիրներ ունի նաեւ Մոսկվան: Մասնավորապես, նա նշեց ռուսական տնտեսության վրա պատժամիջոցների բացասական ազդեցությունը:
«Հայտնի է, թե ում շահերի գոտում է գտնվում Հայաստանը: Այդ առումով Հայաստանը չի կարող շահել: Բայց, մյուս կողմից, Հայաստանն այնքան ծանր դրության մեջ է, որ այս կամ այն կողմ մեկ քայլը ոչինչ չի փոխի»,- ամփոփեց Հայկ Մարտիրոսյանը: