ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն Է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների թիվը կրճատելու որոշման համար:
Թրամփը Պուտինին շնորհակալություն Է հայտնել ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմը կրճատելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այդպես մենք շատ փող կտնտեսենք»,- ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Նյու Ջերսիի գոլֆ-ակումբում՝ պատասխանելով Պուտինին հնարավոր պատասխանի վերաբերյալ հարցին: «Ես ցանկանում եմ նրան ասել շնորհակալություն, որովհետեւ մենք հենց այժմ փորձում ենք կրճատել անձնակազմի ծախսերը: Իսկ ինչ վերաբերում Է ինձ, ես շնորհակալ եմ նրան, որ նա բավականաչափ շատ մարդկանց ազատեց, եւ այժմ մեր ծախսերն ավելի քիչ են»,- մեկնաբանել Է Թրամփը Ռուսաստանի հետ կապված դիվանագիտական սկանդալը: Հուլիսի վերջին Պուտինը որոշեց կտրուկ կրճատել Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաստիքակազմը եւ ԱՄՆ-ի դեմ հակապատժամիջոցների շրջանակներում երկրում ամերիկացի դիվանագիտական ներկայացուցիչների թիվը կրճատել 755-ով: Թրամփի հայտարարությունը հակասում Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի դիրքորոշմանը, որն ափսոսանք Է հայտնել «չարդարացված միջոցառման» կապակցությամբ: