Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլի ուղեգիր չնվաճելուց հետո հանդես է գալու Բ դիվիզիոնում:
Բասկետբոլի հավաքականը հանդես կգա Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գերմանիայի Մյունխեն քաղաքում օգոստոսի 24-ին կկայանա վիճակահանություն, որի ընթացքում հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու Հայաստանի հավաքականի մրցակիցները: Սպասվում է, որ Բ դիվիզիոնին մասնակցելու են եվրոպական 9 հավաքական, որոնք ընդգրկվելու են 3 ենթախմբերում և պայքարելու են 4 ուղեգրերի համար: Հանդիպումները սկսվելու են այս տարվա նոյեմբերին: