Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական 59,66,80,130 կգ քաշային կարգերի ըմբիշները:
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը ևս հաղթեց մեկնարկային գոտեմարտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 66 կգ քաշային ըմբիշ Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել է եգիպտացի ըմբիշ Աբուհալիմային:
ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ասլանյանի մրցակիցը կլինի Հունգարիան ներկայացնող Միտ Կրասնային:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 1/16 եզրափակչում հաղթանակներ էին տարել նաև 59 կգ քաշային ըմբիշ Վազգեն Խաչատրյանը` 8:3 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիսովի նկատմամբ, և 80 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը, որը 10:1 հաշվով ջախջախել էր իրանցի Յոզեֆ Ղադերիանին: