Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ցույց տվեց մադրիդյան սկզբունքների սնանկությունը. Քաղաքագետը Հոգլանդի հայտարարության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության և հրապարակած կետերի մեջ որևէ նորություն չկա։

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ցույց տվեց մադրիդյան սկզբունքների սնանկությունը. Քաղաքագետը Հոգլանդի հայտարարության մասին

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ցույց տվեց մադրիդյան սկզբունքների սնանկությունը. Քաղաքագետը Հոգլանդի հայտարարության մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ կետերն արդեն հրապարակվել էին մի քանի տարի առաջ, և դրանք արդեն չկան բանակցային սեղանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ֆոնին շատ հետաքրքիր էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը: Սրանք այն կետերն են, որոնք արդեն չկան բանակցային սեղանին, քանի որ 2016 թվականին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ցույց տվեց մադրիդյան սկզբունքների սնանկությունը: Ապացուցվեց, որ մի փաստաթուղթ, որը գրեթե երկու տասնամյակ քննարկվել է տարբեր մակարդակներով, վերջին հաշվով հանգեցրեց Ադրբեջանի կողմից հարցն հօգուտ իրեն ռազմական ճանապարհով լուծելու փորձին»,- նշեց քաղաքագետը։ 

Նա հիշեցրեց, որ վաղուց արդեն մադրիդյան սկզբունքների մասին խոսում են անցյալ ժամանակով, և դրա ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որը հրաժարվում է միջնորդների առաջարկած մադրիդյան սկզբունքներից ։ «Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը լուրջ վերանայման կարիք ունի, այն չի արտահայտում 2014 թվականի ամռանից մինչ օրս ընթացող իրադարձությունների տրամաբանությունը։ Հետագայում այդ տեսքով այն չի կարող լինել բանակցային փաստաթուղթ։ Կարծում եմ՝ այդ հարցը բարձրացնելով մեկ այլ խնդիր էր փորձում լուծել. ցանկանում էր ցույց տալ, որ ստատուս քվոն և ստեղծված «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակն իրենց համար ձեռնտու է։ ԱՄՆ-ը փորձում է ցույց տալ, որ իրենք շարունակում են մնալ այդ իրավիճակի պահպանման կողմնակիցը։ Պարզ է, որ ԱՄՆ-ը դեռ լուծումներ չունի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Սա կարելի է նաև հասկանալ, որովհետև նախագահի նոր վարչակազմ է, որն իր համար ավելի կարևոր մարտահրավերների առջև է կանգնած՝ արտաքին տարածաշրջանում, Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում և այլն։ Հնարավոր է, որ փորձում են դեռևս կոնսերվացնել իրավիճակը, այսինքն՝ օրակարգ բերել մի փաստաթուղթ, որի անարդյունավետությունը բոլորս տեսել ենք»,- ասաց քաղաքագետը։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում հանդիպման ընթացքում  ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որոնք դեռևս 2014 թվականին հնչեցրել էր ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Հոգլանդի խոսքով կետերում ներկայացված է միջազգային միջնորդների ընդհանուր քաղաքականությունը և որ կետերը հիմնված են մադրիդյան սկզբունքների վրա։ 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search