Artsakhpress

Հասարակական

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն այցելել է Արցախի զորամասեր

«Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը «Ազգ-բանակ» ծրագրի շրջանակներում այցելել է Արցախի զորամասեր:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն այցելել է Արցախի զորամասեր

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն այցելել է Արցախի զորամասեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանն ասել է, որ «Ազգ-բանակ» ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն»-ի ֆինանսավորմամբ և ՀՀ ՊՆ-ի ու ԱՀ ՊԲ-ի հետ համագործակցության արդյունքում:


Նա հավելել է, որ ծրագիրը նպատակ ունի ամրապնդել բանակ-հասարակություն կապը, և ընդլայնել անդամների հայրենաճանաչությունը: Ծրագիրը ներառում է նաև տեղեկատվական անվտանգության մասին զինվորների համար դասընթաց, որի մեջ ընդգրկված է եղել տեղեկատվական անվտանգությունից ունեցած գիտելիքների թեստավորում:

Դեպի Արցախ կազմակերպված այցին մասնակցել է կազմակերպության 25 անդամ. նրանք օգոստոսի 23-26-ը այցելելու են Արցախի տարբեր զորամասեր:
Այցի ընթացքում կազմակերպության անդամները հնարավորություն կունենան այցելել հրաձգարան՝ ցույց տալու կրակային պատրաստության ոլորտում դասընթացների ժամանակ ձեռք բերած իրենց ունակությունները:

Դավիթ Թորոսյանն ընդգծել է, որ մեկ տարի առաջ այս օրերին է ձևավորվել «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն. պատահական չէ նաև այն, որ կազմակերպության տարեդարձը նշվում է հենց Արցախում:

«Այս ընթացքում հասցրել ենք 5 անգամ այցելել զորամասեր, 4 անգամ էլ մասնակցել կրակային պատրաստության դասընթացների, դրանցից բացի Երևանում մասնակցել ենք նաև «Տեղեկատվական անվտանգության և մարդու հոգեկան կառավարումը արտաքին պատերազմական իրավիճակներում» թեմայով 5-օրյա դասընթացի:
Կազմակերպությունն ունի կայքէջ, որտեղ տեղադրվում են ինչպես ՀԿ-ին վերաբերող լուրեր, այնպես էլ մերօրյա հերոսների մասին պատմող հրապարակումներ և ռեպորտաժներ:

Նշենք, որ ծրագրի իրականացմանը աջակցել են «Լեգիտիմուս» ՍՊԸ-ն, «Շոփինգ մոլը»-ը, «Այ Պլաստ» ՍՊԸ-ն, «Բազիկյանների արիշտա»-ն, «Վանատուրանց» ՍՊԸ-ն, «Խատուտիկ» մանկական զարգացման կենտրոնը, և «Բյութի Պրոդուկտս» ՍՊԸ-ն:

Լուսանկարները՝ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search