Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան ժամանել Է Թեհրան՝ Սիրիայի հարցի շուրջ հանդիպումներ անցկացնելու Իրանի պաշտոնատարների հետ:
Դե Միստուրան ժամանել Է Թեհրան եւ հանդիպումներ Է անցկացնում Սիրիայի խնդրի շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Նրա տվյալներով՝ դե Միստուրան ներկայում բանակցում Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ՝ քննարկելով սիրիական թեմայով վերջին իրադարձությունները եւ Աստանայի բանակցությունները: Օգոստոսի 28-ին ավելի ուշ նա հանդիպում կունենա Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Աստանայի գործընթացին մասնակցող իրանական թիմի հետ: Սիրիայի շուրջ Աստանայի բանակցությունների վեցերորդ փուլը պլանավորված Է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: