ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 28-ին ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանին:
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության արդյունավետ գործունեությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովների անցկացմանը՝ նշելով, որ այն լավ հարթակ է ապակենտրոնացված համագործակցության բնագավառում ծրագրերի կյանքի կոչման և նոր նախագծերի մշակման համար։