Հայաստանի հետ պետական սահմանի ուղղությամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ժամանակ ադրբեջանական կողմից հնչեցված կրակոցներն ուղղված են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեմ:
ԵԱՀԿ առաքելության վրա Ադրբեջանի կրակոցներն անթույլատրելի լկտիություն են. Շարմազանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Դիտորդական պատվիրակության վրա ադրբեջանական կողմից կրակոցները լկտիություն են, անթույլատրելի լկտիություն: Ես այդ կրակոցները գնահատում եմ որպես կրակոցներ՝ ուղղված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեմ»,- նշեց Շարմազանովը: