Իրանի հարավում դպրոցականների տեղափոխող ավտոբուս է վթարվել։
Իրանում դպրոցական ավտոբուս է շրջվել. կա 12 զոհ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կա առնվազն 12 զոհ, ևս 33 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը, որն աշակերտուհիների էր տեղափոխում Հորմուզգան նահանգից Շիրազ քաղաք (Ֆարս նահանգ), շրջվել է մայրուղիներից մեկում։
ՃՏՊ-ի պատճառները պարզվում են։ Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները։