Շաբաթ օրը Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել Համայնքների պալատում սեպտեմբերի 11-ին նախատեսված քվեարկությանը նվիրված բողոքի երթին:
Լոնդոնում տասնյակ հազարավոր բրիտանացիներ բողոքել են Brexit-ի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Mirror Online-ի փոխանցմամբ՝ խորհրդարանականները կքննարկեն ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին օրինագիծը:
«Ժողովրդական երթը հաջակցություն ԵՄ-ի» ակցիաներից մեկն է ցույցերի շարքում, որոնք «դժգոհության աշուն» ընդհանրական անունն են ստացել:
Շաբաթօրյա երթի կազմակերպիչները խոսում են 50 000 մասնակցի մասին: Հավաքվածների ձեռքում եղել են պաստառներ «Ես սիրում եմ ԵՄ-ն», «Brexit-ը թունավոր է», «Արդեն կարոտում եմ ԵՄ-ն» գրառումներով: