Լոնդոնի Փարսոնս Գրին մետրոյի կայարանում պայթյուն է հնչել։
Լոնդոնի մետրոյում պայթյուն է հնչել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Mirror–ի փոխանցմամբ՝ բազմաթիվ վիրավորների մասին տեղեկություններ կան։ Նրանցից ոմանք դեմքի շրջանում այրվածքներ են ստացել։ Ոստիկանությունը հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը, սակայն դեռեւս մանրամասներ չի հայտնել։ Պայթյունի պատճառների մասին նույնպես տեղեկություններ չեն հաղորդվում։