Դիարբեքիրում գտնվող Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին շարունակում է մնալ գողերի թիրախը։
Դիարբեքիրի վերանորոգված հայկական եկեղեցին շարունակում են թալանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկանում ենք թուրքական Diken պարբերականից, Դիարբեքիրի Սուրի շրջանում 2015–ի նոյեմբերից սկսված թուրք–քրդական բախումների կիզակետում հայտնված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին դեռեւս գտնվում է «փողոց դուրս գալու արգելք» ունեցող գոտում։ Թեեւ փողոց դուրս գալու արգելքին, եկեղեցին ենթարկվում է գողերի հարձակումներին։
Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը նշել է, թե իրենք նույնիսկ չեն կարողանում հանգիստ եկեղեցի այցելեն, քանի որ մեծ թվով փաստաթղթեր են լրացնում մինչ եկեղեցի հասնեն, սակայն գողերին հաջողվում է մտնել եկեղեցի եւ թալանել։ «Գողացել են նույնիսկ էլեկտրական ենթակայանը։ Եկեղեցին պետք է վերանորոգի հիմնադրամների պետական վարչությունը։ Այս պահին տենդերի հետ կապված բանակցությունների մեջ ենք պատասխանատուների հետ։ Պետք է մեկ րոպե առաջ վերանորոգել եկեղեցին եւ բացել»,–ասել է Էրգյուն Այըքը։