Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում երրորդ քառամյա ժամկետով հաստատվել Է Յուկիա Ամանոյի թեկնածությունը:
Յուկիա Ամանոն երրորդ ժամկետով հաստատվեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 18-ին այս մասին հայտնի Է դարձել ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանում:
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն այս տարվա մարտին որոշում Էր կայացրել երրորդ ժամկետով գլխավոր տնօրեն նշանակել Ամանոյին, որի լիազորությունները լրանում են նոյեմբերի վերջին: 70-ամյա ճապոնացի դիվանագետը դեկտեմբերի 1-ից կշարունակի աշխատանքը գործակալության վարչական ղեկավարի պաշտոնում մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 30-ը: Գլխավոր տնօրենի թեկանածությունը պետք Է հաստատվեր հենց ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովում: Ամանոն ՄԱԳԱՏԷ-ն գլխավորում Է 2009 թվականի դեկտեմբերից: Նրա լիազորությունները (երկրորդ ժամկետ) լրանում են 2017 թվականի դետեմբերին: Ընթացիկ տարվա հունվարին Ամանոն որոշել Է իր թեկնածությունն զբաղեցրած պաշտոնում առաջադրել երրորդ անգամ անընդմեջ: Ըստ որում նա վերընտրվելու համար միակ թեկնածուն Էր, այլընտրական թեկնածու չի առաջադրվել, ուստի Ամանոյի վերանշանակումը ձեւականություն Էր համարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: