Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի նախատեսում հանդիպում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ում Սիրիայի նախագահի հետ չի հանդիպելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Ոչ, ոչ, նույնիսկ չեմ լսել այդ մասին»,-հայտարարել է թուրք նախարարը:
Ավելի վաղ Էրդողանը հերքել էր տեղեկատվությունը, որ ռուսական կողմի խնդրանքով ինքը գաղտնի հանդիպում է ունեցել Ասադի հետ: