Հայաստանի Հանրապետության 26-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին, երկու հայկական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին:
ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Բակո Սահակյանը երկու հայկական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: