Նյու Յորք այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 21-ին հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ։
Նալբանդյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ղարաբաղյան կարգավորման ջանքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։