ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 26-28-ը Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։
Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Ալեն Դանքնը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։
Սեպտեմբերի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալեն Դանքնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։