Նոր գումարման բունդեսթագը, որում կլինի 631 պատգամավորի փոխարեն 709 պատգամավոր, տարեկան կարժենա 51 մլն եվրոյով ավելի, ինչը կանդրադառնա Գերմանիայի բնակիչների հարկերի վրա։
Նոր բունդեսթագը գերմանացիներին կարժենա նախորդից տարեկան 51 մլն եվրոյով ավելի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Focus պարբերականը։
Ինչպես գրում է պարբերականը՝ յուրաքանչյուր պատգամավորի վրա կծախսվի մոտ 650 հազար եվրո։ Պատգամավորների պահման և ուղևորության ծախսերից բացի, հարկատուների գումարները կուղղվեն նիստի դահլիճի վերակազմավորմանը և գրասենյակների վարձակալությանը, անհրաժեշտ էլեկտրոնային սարքերի ու պիտույքների ձեռքբերմանը։