Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայություն ու Շահումյանի շրջվարչակազմ եւ այդ գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին:
Բակո Սահակյանն ԱԳՆ աշխատակիցներին է ներկայացրել նոր արտգործնախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահը մաղթել է նրանց արդյունավետ աշխատանք, երախտագիտություն հայտնել վերոհիշյալ գերատեսչությունների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար: