Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը խելահեղություն Է որակել հոկտեմբերի 1-ին պլանավորված անկախության հանրաքվեն Կատալոնիայում:
Իսպանիայի վարչապետը խելահեղություն Է որակել անկախության հանրաքվեն Կատալոնիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս կարծիքը նա հայտնել Է սեպտեմբերի 26-ին Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Այժմ բոլորի համար Էլ պարզ Է, որ հանրաքվեն չի կարող անցկացվել. չկա ընտրական հանձնաժողով, կատալոնական կառավարությունում չկա հատուկ խումբ, որն զբաղվում Է հանրաքվեի կազմակերպմամբ, չկան քվեաթերթիկներ, չկան մարդիկ, որոնք աշխատելու են ընտրական տեղամասերում: Դա խելահեղություն Է»,- ասել Է վարչապետը:
Նա «մեծ սխալ» Է համարել միակողմանի որոշումը հանրաքվեի մասին: «Կարծում եմ, որ այս իրավիճակում անհրաժեշտ Է վերադառնալ ողջամտությանը եւ վերջ դնել այս ամբողջ պատմությանը: Միակ բանը, ինչին կբերի այդ հանրաքվեն, պառակտումն Է ու լարվածությունը»,- հավելել Է Ռախոյը:
Իր հերթին ԱՄՆ-ի նախագահը, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, հանդես Է եկել Կատալոնիան Իսպանիայի կազմում պահելու օգտին: «Իսպանիան մեծ երկիր Է, եւ նա պետք Է միասնական մնա»,- ասել Է Թրամփը:
Ավելի վաղ Իսպանիայի Ֆելիպե Վեցերորդ թագավորը կոչ Է արել՝ «երկխոսություն սկսել եւ լուծել խնդիրները» Կատալոնիայի իշխանությունների կողմից նախատեսված անկախության հանրաքվեի նախաշեմին, որը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը, եւ որը հակասում Է Սահմանադրությանը: «Կարծիքների փոխանակումը նպաստում Է խնդիրների լուծումներ գտնելուն»,-հայտարարել Է պետության ղեկավարը:
Հարցումների համաձայն, Կատալոնիայի անկախությունը պաշտպանում Է ինքնավար հանրակցության 41 տոկոսը, 49 տոկոսը դեմ Է արտահայտվում: Ինքնավար հանրակցության կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացման օգտին հանդես Է գալիս կատալոնացիների 80 տոկոսը, սակայն նրանց մեծամասնությունը գտնում Է, որ քվեարկության անցկացումը պետք Է համաձայնեցվի Մադրիդի կենտրոնական իշխանությունների հետ: Քվեարկությունը, որը Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, կատալոնացիների 60 տոկոսի կարծիքով, օրինական չԷ եւ չի կարող իրավական հետեւանքներ ունենալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: