Իրաքյան Քրդստանի եւ Բաղդադի միջեւ վիճահարույց հարցերը պետք Է լուծվեն երկխոսության ճանապարհով՝ միասնական պետության մեջ գոյակցության բանաձեւ մշակելու համար: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում՝ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդաստանում անկախության հանրաքվեի անցկացման կապակցությամբ
Իրաքցի քրդերը եւ Բաղդադը պետք Է գտնեն միասնական պետության մեջ գոյակցելու բանաձեւը. ՌԴ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մոսկվայում հարգանքով են վերաբերվում քրդերի ազգային ձգտումներին,-նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:-Ելնում ենք այն բանից, որ Իրաքի դաշնային իշխանությունների եւ քրդական ինքնավար շրջանի ղեկավարության միջեւ առկա բոլոր վիճելի հարցերը պետք Է լուծվեն կառուցողական եւ հարգալից երկխոսության ճանապարհով, որը կոչված Է մշակել միասնական իրաքյան պետության շրջանակներում գոյակցելու փոխընդունելի բանաձեւ»: «Անփոփոխ Է մնում մեր աջակցությունը բարեկամ Իրաքի, Մերձավոր Արեւելքի մյուս պետությունների ինքնիշխանությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը»,-ընդգծել են ՌԴ ԱԳ նախարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը: