The Washington Post պարբերականը խմբագրականում անդրադարձել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի Վրաստանից առևանգման փաստին, ներկայացրել մի շարք մանրամասներ՝ այն համարելով գարշելի դեպք։
Լավ կլինի, որ շատ երկրներ դատապարտեն Ալիևի նողկալի հնարքները. Washington Post
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս համատեքստում պարբերականը նշում է, որ Ադրբեջանի նախագահը՝ բռնապետը, իր չափը չի ճանաչում։
«Մուխթարլիի դեպքը գարշելի է։ Պարոն Ալիևը հեշտորեն կիրառել է իր բռնապետական մեթոդները մեկ այլ երկրի՝ Վրաստանի սրտում։ Եվրոպական խորհրդարանը դատապարտել է այս քայլը, սակայն նման պահվածք միջազգային հանրության կտրուկ, արժանի դատապարտմանը չի արժանացել։
ԱՄՆ պետքարտուղարությունն ուղղակի կարճ հայտարարությամբ նշել է, որ «մտահոգված է առևանգման դեպքի առնչությամբ»: Նման երկչոտությունը կարող է Ալիևի կողմից ընկալվել, որ նախագահ Թրամպի ղեկավարությամբ ԱՄՆ-ին չի մտահոգում, երբ մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը այլ պետություններում ոտնահարվում են։
Մենք գիտենք, որ բռնապետերը միմյանց հետ բռնապետական մեթոդների հարցում փորձի փոխանակմամբ են զբաղվում, փակում են օտարերկրյա ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունները, նախազգուշացնում են, որ պետության յուրաքանչյուր անկյունում «օտարերկրյա գործակալներ» են պտտվում, խեղդում առցանց տիրույթում ազատ խոսքը»,-նշված է The Washington Post-ի խմբագրականում։
Հոդվածում նաև նշվում է, որ Ալիևն այնքան է հմտացել խեղաթյուրված գործիքակազմ կիրառելու հարցում, որ նա կարող է բռնապետության վերաբերյալ սեմինարներ վարել։
«Ցավոք, այս դասընթացներ լեփ լեցուն կլինեն»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրել է պարբերականը։
Պարբերականի գնահատմամբ, Վրաստանը պետք է որքան հնարավոր է առևանգան հարցում հստակ դիրքորոշում ցուցաբերի , իսկ Ադրբեջանն էլ պետք է անհապաղ ազատ արձակի Մուխթարլիին։
«Լավ կլինի, եթե ավելի շատ երկրներ դատապարտեն Ալիևի նողկալի հնարքները. դա կարող է զսպել բռնապետին»,- եզրափակում է պարբերականը։