Մեր գործունեության 6 ամիսների ընթացքում Վիքիպեդիայում 230-ից ավել հոդված ենք ստեղծել, կատարել՝ 900-ից ավելի հոդվածների խմբագրում:
Քարվաճառի վիքի ակումբ հաճախողների թիվն ավելանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քարվաճառ քաղաքում գործող վիքի ակումբի համակարգող Թամարա Գրիգորյանը և նշել, որ վիքի ակումբ է հաճախում շուրջ 30 դպրոցական, որոնց թիվը պարբերաբար աճում է:
«Աշակերտներն ակտիվ խմբագրում են նաև վիքիդարան (ազատ բովանդակության հրատարակումների առցանց գրադարան) և վիքիբառարան բաժիններում: Արդյուքնում ավելի գրագետ ու բանիմաց են դառնում, ավելի հեշտ են կարողանում շարադրել իրենց խոսքը, բարելավում են թարգմանչական հմտությունները, համացանցում ինքնուրույն և հեշտությամբ կարողանում են գտնել ու ստուգել տեղեկատվությունը»,- ասել է Թ. Գրիգորյանը և հավելել, որ վիքի ակումբի գործունեությամբ հետաքրքրված են նաև Քարվաճառի միջնակարգ դպրոցի ուսուցիչները: