Artsakhpress

Մշակույթ

Արվեստագետը պետք է քայլի ժամանակի պահանջներին համահունչ. Ալբերտ Հարությունյան (լուսանկարներ)

Բոլոր ժամանակներում կարևորել եմ նաև հայրենի մշակույթի մի մասը կազմող նկարիչ-քանդակագործների աշխատանքը:

Արվեստագետը պետք է քայլի ժամանակի պահանջներին համահունչ. Ալբերտ Հարությունյան (լուսանկարներ)

Արվեստագետը  պետք  է    քայլի   ժամանակի պահանջներին  համահունչ. Ալբերտ  Հարությունյան (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության վաստակավոր նկարիչ-քանդակագործ, Արցախի նկարիչների միության անդամ, Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի 82-ամյա Ալբերտ Հարությունյանը:

«Ես Արցախի առաջին քանդակագործներից եմ: 1958 թվականից եմ Երևանից տեղափոխվել Ստեփանակերտ: Որպես նկարչության ուսուցիչ՝ աշխատել եմ Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում:

Ունեցել եմ աշակերտներ, որոնց փոխանցել եմ իմ արվեստը: Ունեցածս 5 արհեստանոցներից վերջինը ես եմ կառուցել: Կարծում եմ՝ նկարիչը պետք է կարողանա պատկերել իր ժողովրդի բոլոր ապրումները՝ ուրախությունը, երազանքը, ցավն ու հոգսը. արվեստագետը նաև պետք է քայլի ժամանակի պահանջներին համահունչ. նա իր աշխատանքներում պետք է հոգի դնի,-ասել է Ա. Հարությունյանը և հավելել,-քանդակներս պատրաստում եմ գրանիտից, պղնձից, գիպսից. օգտագործում եմ նաև այլ նյութեր: Շատ դեպքում էլ քանդակն է պահանջում, թե ինքնինչ նյութից պետք է պատրաստվի»,-ասել է քանդակագործը:

Խոսելով իր քանդակների մասին՝ Ա. Հարությունյանն ասել է, որ ինքն իր ամենահաջողված գործը համարում է Մուրացանի կիսանդրին և Բերդաշենի հուշահամալիրը. ի դեպ, դրանք արվեստագետների կողմից էլ են գնահատվել որպես լավագույն աշխատանքներ: «Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված Արցախի շուրջ 35 գյուղում քանդակներ ու հուշարձաններ ունեմ տեղադրած:

Ադրբեջանի իշխանության տակ գտնվելու տարիներին՝ հայ մեծ գրող Մուրացանի կիսանդրին պատրաստելու ժամանակ, լուրջ խոչընդոտների եմ հանդիպել, բայց կարողացել ենք հաղթահարել արգելքները, և այսօր գրողի վեհաշուք կիսանդրին հպարտ բազմած է Շուշիի Մուրացանի անվան դպրոցի բակում: 1972 թվականին իմ կառուցած Բերդաշենի հուշահամալիրը, որի վրա աշխատել եմ 8 տարի, իր կատարելությամբ ԽՍՀՄ-ում համարվել է երկրորդը: 1999 թվականին Մուրացանի կիսանդրու կառուցման և Բերդաշենի հուշահամալիրի համար արժանացել եմ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի»,-մանրամասնել է Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ նկարիչ-քանդակագործը նաև նշել է. «Ստեփանակերտի Ադմիրալ Իսակով փողոցում պետք է հուշարձան տեղադրվի. դրա փոքր տարբերակն արդեն քանդակել եմ գիպսի վրա. այն հետագայում ավելի մեծ չափսերով մարմարից պիտի քանդակվի:

Մարտակերտում էլ տեղադրվելու է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Գեղամ Մանուկյանի հիշատակին նվիրված հարթաքանդակը: Մեծ հայրենականի 24 հերոսների կիսանդրիները պետք է վերականգնեմ, որպեսզի դրանք տեղադրվեն Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում:

Արդեն իսկ ավարտել եմ Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) կիսանդրու քանդակը, որը տեղադրվելու է Շուշիի՝ նրա անունը կրող փողոցում»:

Ա. Հարությունյանը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների: Արվեստագետը նպատակ ունի կազմակերպել նաև անհատական ցուցահանդեսներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search