Իրանը չի պահպանում իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ համաձայնագրի ոգին, ԱՄՆ-ը չպետք Է թույլ տա Թեհրանին միջուկային զենք ստանալ:
Իրանը չի պահպանում իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ոգին. Թրամփ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հոկտեմբերի 5-ին հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանական ռեժիմը աջակցում Է ահաբեկչությանը, բռնություն, արյունահեղություն եւ քաոս տարածում ամբողջ Մերձավոր Արեւելքում: Ուստի մենք պետք Է վերջ դնենք Իրանի շարունակվող ագրեսիային եւ նրա միջուկային հավակնություններին: Նրանք չեն պահպանում իրենց համաձայնագրի ոգին»,-ասել Է Թրամփը Սպիտակ տանը զորահրամանատարների հետ կայացած հանդիպմանը, որին, մասնավորապես, ներկա են եղել ԱՄՆ-ի զինուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ժոզեֆ Դանֆորդը, պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին:
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները չպետք Է Իրանին թույլ տան «միջուկային զենք ստանալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: