Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ալիևի հետ քննարկել են բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես փոխանցում է ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքն ու բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը:
Ալիևն առանձին հանդիպել է նաև ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին:
Հոկտեմբերի 6-ին համանախագահներին ընդունել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: