Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարում կայացել են առանձին գործիքների եզրափակիչները։
ԱԱ. Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 5-րդն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, նժույգթափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Մերդինյանը վաստակել է 14.700 միավոր։
Այս վարժությունում աշխարհի չեմպիոն դարձել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մաքս Ուիթլոքը՝ 15.441 միավոր։
Այսպիսով, հայ մարմնամարզիկներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունում։