Քարվաճառում սկսվել են մշակույթի տան վերանորոգման աշխատանքները:
Քարվաճառում վերանորոգվում է մշակույթի տունը. նախատեսվում է նաև արվեստի կենտրոն կառուցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քարվաճառի մշակույթի կենտրոնի, երիտասարդության հարցերի կազմակերպիչ Տաթև Վիրաբյանն ասել է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում է ԱՄՆ-ում գործող «Արարատ» հիմնադրամի և «Պատիվ» կազմակերպության համաֆինանսավորմամբ:
«Բարերարները պատրաստակամություն են հայտնել ֆինանսական միջոցներ տրամադրել մշակույթի տան կապիտալ վերանորոգման համար, որտեղ կապահովվի ժամանակակից պայմաններ, ինչպես նաև շենքի հարևանությամբ նախատեսվում է կառուցել արվեստի կենտրոն, որտեղ երեխաները տարբեր խմբակներ կհաճախեն»,-ասել է Տ. Վիրաբյանը և հավելել, որ նշված աշխատանքների նախագծերն արդեն պատրաստ են: Խոսելով ներկայումս տարվող աշխատանքների մասին՝ Տ. Վիրաբյանն տեղեկացրել է, որ առաջին փուլով նախատեսված է մշակույթի տան տանիքի վերանորոգումը: «Վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են փուլերով և հույս ունենք, որ ամեն ինչ կընթանա նախատեսվածի համաձայն»,- նշել է Տ. Վիրաբյանը: