ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-14-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում:
Սանկտ Պետերբուրգում կկայանան ՀԱՊԿ ԽՎ-ի և ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նիստերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ-ի և ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նիստերին: Նախատեսվում են նաև աշխատանքային հանդիպումներ ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակների հետ: