ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղուին խորը անհանգստություն է արտահայտել՝ կապված Թուրքիայում դեսպանատան աշխատակիցների և ԱՄՆ քաղաքացիների ձերբակալությունների հետ։
Թիլերսոնն անհանգստացած է Անկարայում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթի խոսքով՝ «Թիլերսոնն արտգործնախարարին է հասցրել իր լուրջ մտահոգությունները՝ կապված Թուրքիայում մեր դիվանագիտական առաքելության թուրք աշխատակիցների և ԱՄՆ-ի մի քանի քաղաքացիների ձերբակալության հետ»։
Նաուերթի հայտարարությունում նշվում է, որ ամերիկյան կողմը պնդում է, որպեսզի Թուրքիան ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքների ապացույցներ տրամադրի։
Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ը հայտարարել էր Թուրքիայի քաղաքացիներին ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին, ինչին Թուրքիան հայելային պատասխան էր տվել։