«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնից անանուն ամուսինների և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում կառուցվում է երկհարկանի համայնքային կենտրոն:
Խնձրիստանում նոր համայնքային կենտրոն է կառուցվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխհսկիչ Կարեն Գարայանն ասել է, որ կառուցվող համայնքային կենտրոնում տեղակայված են լինելու գյուղապետարանը` օժանդակ աշխատասենյակներով, բուժկետը, համայնքի երիտասարդների հանգստի ու ժամանցի կենտրոնը և մեկ հարկանի հանդիսությունների սրահը` նախատեսված 250 հոգու համար:
«Շինարարական աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա գարնանը: Արդեն ավարտվել է առաջին հարկի պատերի շարվածքը. այժմ կատարվում են բետոնային աշխատանքները: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել գալիք տարի»,-ասել է Կ. Գարայանը և հավելել, որ նախագծով նախատեսված է բարեկարգել և ասֆալտապատել նաև հարակից տարածքը: