Ջերմուկում անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան Գրան պրիի երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը հայտնվել են լավագույն եռյակում:
Հայ շախմատիստները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան Գրան պրիում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 11 տուրից բաղկացած մրցաշարում Սարգսյանը 8.5 միավորով գրավել է երկրորդ տեղը, իսկ Հակոբյանը հավաքել է 7.5 միավոր եւ եզրափակել լավագույն եռյակը:Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի Կիրիլ Շեւչենկոն, որը վաստակել է 10 միավոր:Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը 4.5 միավորով հայտնվել է 7-րդ տեղում: