Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ վստահորեն հաղթում է երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Սեբաստիան Կուրցի գլխավորած կուսակցությունը վստահորեն հաղթում է Ավստրիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վեստի.ռու-ի հաղորդմամբ՝ այս կուսակցության օգտին քվեարկել է մեծամասնությունը՝ ընտրողների շուրջ 32 տոկոսը: Երկրորդ տեղում են սոցիալ-դեմոկրատները: Դեռ երեկ նրանք երրորդ տեղում էին՝ զիջելով Ազատություն կուսակցությանը: Վերջնական արդյունքները Ավստրիայի ՆԳՆ-ն կհրապարակի առաջիկա հինգշաբթի:
Ըստ կանխատեսումների, առաջին տեղում կլինի Ժողովրդական կուսակցությունը, որի առաջնորդը՝ 31-ամյա Սեբաստիան Կուրցը, կարող է դառնալ ամենաերիտասարդ կանցլերը Եվրոպայում:
Նա արդեն հայտարարել է, որ պատրաստ է նման պատասխանատվությունը վերցնել իր վրա: Կուրցի կուսակցությունը դեմ է հանդես գալիս Բրյուսելի, Փարիզի, Բեռլինի քաղաքականությանը ներգաղթյալների, նաև հակառուսական պատժամիջոցների հարցերում:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ավստրիայում կայացել են հոկտեմբերի 15-ին: Մասնակցել է 16 կուսակցություն: