Twitter-ը ծառայության աշխատանքում մի շարք փոփոխություններ է ներկայացրել եւ օրացույց է հրապարակել, ըստ որի դրանք կներդրվեն:
Twitter-ն անվտանգությունը մեծացնում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փոխանցում է Gazeta-ն:
«Մենք առաջին անգամ ենք (օգտատերերի) համար թափանցիկության նման մակարդակ ցուցադրում եւ հույս ունենք, որ դա թույլ կտա վստահություն ստեղծել նաեւ հետագայում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերին ընկերությունը մտադիր է ընդլայնել «մերկ մարմնի չհամաձայնեցված պատկերում» հասկացությունը, որպեսզի պաշտպանի առանց իրենց գիտության լուսանկարված մարդկանց: Օգտատերերին նաեւ հաշվի արգելափակման որոշումը վիճարկելու հնարավորություն կտրվի:
Նոյեմբերին Twitter-ը կարգելի էջերի համար վիրավորական անուններ նշել, իսկ դեկտեմբերին կզբաղվի այն կոնտենտները հեռացնելով, որոնք բռնությանն աջակցում են: