Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունն ավարտվեց: Մինչև 23 տարեկանների գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնղ Գոռ Մինասյանը պոկեց 200 կգ նվաճելով փոքր ոսկե մեդալ, այնուհետ հրեց 220 կգ, որի համար ևս արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 420 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն: