Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն իր ակումբի կազմում դարձել է Իրանի փոխչեմպիոն:
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն իր ակումբի կազմում դարձել է Իրանի առաջնության արծաթե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մանուկյանը հանդես է գալիս «Սինա Սանատ»-ի կազմում: Հայ ըմբիշն անցկացրած երկու գոտեմարտերում էլ հաղթանակ է տարել: «Սինա Սանատ»-ը եզրափակիչում պարտվել է «Ռազի»-ին: Այս տարի Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Նա Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է: