Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների։
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Երևանի պետական համալսարանի դասախոսներին և ուսանողներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնական գործառույթները, ինչպես նաև հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։
Մասիս Մայիլյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին։