Artsakhpress

Սփյուռք

«Աքբեզ. վերջին բերդը». Թուրքիայում 1915թ.-ի մասին պատմող նոր գիրք է լույս տեսել

Թուրք գրող Աբդուլլահ Գազելն իր նոր «Աքբեզ. վերջին բերդը» վեպում պատմել է իր ծննդավայրից՝ Թուրքիայի Հաթայ նահանգի Աքբեզ գյուղից հայերին տեղահանելու պատմությունը:

«Աքբեզ. վերջին բերդը». Թուրքիայում 1915թ.-ի մասին պատմող նոր գիրք է լույս տեսել

«Աքբեզ. վերջին բերդը». Թուրքիայում 1915թ.-ի մասին պատմող նոր գիրք է լույս տեսել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թերթ.ամի փոխանցմամբ՝ պատմական տվյալներով հարուստ ստեղծագործության մեջ Անատոլիայում տեղի ունեցած դեպքերին անդրադարձ է արվում և պատմվում է, թե ինչպես դրանք տեղի ունեցան Աքբեզ գյուղում:Հեղինակը խոստացել է գրքից ստացված ողջ եկամուտը դպրոցի նախակրթարանին նվիրել:

«Անատոլիայի ամեն կողմում տարածված իմպերիալիստական կրակն իմ գյուղին էլ է հասել: Տեղահանումից առաջ՝ 1900-ական թվականների սկզբին, իմ գյուղում տեղի ունեցածներն ուսումնասիրել եմ: Այդ օրերի կենդանի վկաների՝ մեր գյուղի բնակիչների հետ եմ խոսել ու գրառումներ արել: Այս գիրքը մի ժառանգություն եմ համարում և ցանկանում եմ պատմել տարիներ շարունակ չդադարող իմպերիալիստական խաղերի մասին»,- գրել է նա:

Գրքի հեղինակն իր հայ ազգականներին գտնելու համար հասել է մինչև Բեյրութ և հանդիպել է նրանց: «Գրքի շապիկին շատ հետաքրքիր մի լուսանկար կա: Ձախ կողմում կանգնած կինը հորաքույրս է՝ Սուլթանը, իսկ նրա կողքին հայրս՝ Քուշո Մեմեթը: Ոտքի կանգնած տղամարդը հորեղբայրս է՝ Ներսեսը, իսկ նրա մոտ կանգնած կինը նրա տիկինը՝ Սուլթանը: Հորեղբայրս ու նրա կինը հայեր են, քրիստոնյաներ, իսկ հայրս և հորաքույրս մուսուլման են: Այս տարօրինակ պատմության գլխավոր հերոսը պապս է՝ Հալիլ աղան, որը 1900-ականների սկզբին հայ կնոջ հետ է ամուսնացել: Այդ կինը նախորդ ամուսնությունից երկու որդի է ունեցել՝ Պետրոսն ու Ներսեսը: Այդ ժամանակ երեխա եղած հորեղբայրներս ապրել են պապիս տանը՝ պահպանելով իրենց կրոնը: Այսինքն քրիստոնյա և մուսուլման բոլոր բարեկամներս տարիներ շարունակ մեր տանն են ապրել»,- պատմում է Գազելը:Նա նշում է, որ «թե՛ 1909թ.-ին՝ Ադանայի դեպքերի ժամանակ, թե՛ 1915թ.-ի հայերի տեղահանության ընթացքում գյուղում ոչինչ էլ տեղի չի ունեցել»:

 «Գյուղի քրիստոնյա և մուսուլման բնակչությունը, միմյանց գրկելով, թույլ չի տվել, որ նման դեպքեր տեղի ունենան: Նրանք բաժանվել են, երբ ֆրանսիացիներն են եկել տարածաշրջան: Դրանից հետո հայերն սկսել են գաղթել: Ես տարիներ շարունակ իմ հայ ազգականներին փնտրեցի և, ի վերջո, Բեյրութում գտա նրանց: Դրանից հետո այս ցնցող պատմությունները ցանկացա ներկայացնել պատմական իրականության ենթատեքստում»,- ասել է նա։

Գազելը նաև պատմում է, թե ինչու է ցանկանում իր գրքից ստացված եկամուտը նվիրաբերել դպրոցին: 

«1901թ.-ին մեր գյուղ որոշ պետական պաշտոնյաներ են եկել և Աբդուլհամիդ 2-րդի գահակալության 25-ամյակի առթիվ ցանկացել են գյուղում դպրոց կառուցել: Սակայն գյուղում դպրոցի կառուցումը մեկ տարի պետք է տևեր: Երբ պապս դա լսել է, այդ շինությունը նվիրաբերել է դպրոցին: Այդ դպրոցն արդեն մոտ 100 տարի է ծառայում է մեր գյուղին և մեր ընտանիքի համար կարևոր նշանակություն ունի»,-պատմել է ն


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search