ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կմեկնի Տաշքենդ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Տաշքենդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: