Տաշքենդում նոյեմբերի 3-ին բացվել Է ԱՊՀ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի (ԿՂԽ) նիստը, դրա մասնակիցները պլանավորում են քննարկել 19 հարց, որոնք վերաբերում են տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական ոլորտներին:
Տաշքենդում բացվել Է ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
ԱՊՀ-ի ԿՂԽ-ի նիստը Տաշքենդում անցկացվում Է առաջին անգամ: Դրան մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի վարչապետները: Ադրբեջանը եւ Թուրքմենստանը նիստում ներկայացնում են փոխվարչապետները, Մոլդովան՝ ԱՊՀ-ի կանոնադրական եւ մյուս մարմիններին առընթեր լիազոր ներկայացուցիչը: Նեղ կազմով նախատեսվում Է կարծիքների ազատ փոխանակում անցկացնել ԱՊՀ-ում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաեւ համաձայնեցնել ԿՂԽ-ի հերթական նիստի անցկացման ամսաթիվը: