Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի սպաները «քաղաքում մարտ» վարելու փորձ են ձեռք բերել ցուցադրական հատուկ մարտավարական վարժանքներում: Վարժանքներն անցկացվել են միավորման հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ:
Հայաստանում ռուսական բազայի սպաներն անցկացրել են ցուցադրական «մարտ քաղաքում»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում միավորման մոտոհրաձգային, տանկային, զենիթահրթիռային, հրետանային, ինժեներական եւ բժշկական ստորաբաժանումների զինծառայողները գործնականում ցուցադրել են պայմանական հակառակորդից բնակավայրի եւ ապօրինի զինված կազմավորումների կողմից պատանդառվածների ազատագրման մարտական գործողություններ: Անդրկովկասում ռուսական միավորման հատուկ մարտավարական վարժանքներն անցկացվում են սպայական կազմի եւ բոլոր կարգերի զինծառայողների պատրաստության շրջանակում՝ ժամանակակից մարտական գործողություններ վարելու հեռանկարային փորձի յուրացման նպատակով: Վարժանքներին մասնակցել է ավելի քան 300 զինծառայող, գրեթե 50 միավոր ավտոմեքենա եւ զրահատանկային տեխնիկա: