Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է Հադրութի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։
Երկրի ղեկավարը կարեւորել է աշխատանքների համակարգման բարձր մակարդակի պահպանումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ։