Ավստրիան Կատալոնիայի իշխանության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին չպետք է արգելի մուտք գործել երկիր, եթե նա այդպիսի որոշում կայացնի:
Վիեննայում Պուչդեմոնին ընդունելու պատրաստակամության մասին են հայտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) երրորդ նախագահ, Ավստրիական ազատության կուսակցությունից ԱԳ ապագա նախարարի գլխավոր թեկնածու Նորբերտ Հոֆերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես հասկանալով եմ մոտենում Իսպանիային, որը չի ցանկանում կորցնել իր կարեւոր մասը, ինչպես նաեւ Կատալոնիային, որն ազատություն է ուզում: Բայց ես չեմ ընդունում ոստիկանական բռնությունը, տեղի ունեցած իրադարձություններն ինձ ընդհանրապես դուր չեկան », - Osterreich թերթին խոստովանել է նա, որը հրապարակվել է նոյեմբերի 5-ին:
Հոֆերի խոսքով՝ Վիեննան որպես չեզոք միջնորդ կարող է իր մոտ Պուչդեմոնին ընդունել:
«Չեմ կարծում, որ Ավստրիան պետք է մերժի նրան մուտք գործել երկիր, եթե նա որոշի մեզ մոտ գալ: Այդ դեպքում պետք է ուղղակի երկխոսության մեջ լինել Իսպանիայի կառավարության հետ: Ավստրիան չեզոք երկիր է եւ մենք չպետք է որեւէ կողմ անցնենք, մենք պետք է միջնորդ լինենք եւ ակտիվ կատարենք այդ դերը»,- ասել է նա: