Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Սարգսյանին, Արարատ Թավադյանին ու Գրիգորի Գասպարյանին եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը կարեւորել է Սփյուռքի ներդրումն Արցախի շենացման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի ներդրումն Արցախի շենացման գործում՝ արժեւորելով սփյուռքահայ գործարարների դերը մեր հանրապետությունում ժամանակակից բիզնես մշակույթի ձեւավորման մեջ: